Բավ է պառակտվել
14-03-2014 11:16

Ֆեյսբուքի հիմնադիրը Օբամային իր դժգոհությունն է հայտնել

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ-ի նախագահի հետ հեռախոսազրույցում իր դժգոհությունն է հայտնել ամերիկյան կառավարության լրտեսական ծրագրերի կապակցությամբ: Ըստ Ցուկերբերգի՝ դրանք վտանգում են համացանցի ապագան:

Նա նշել է, որ շատ հիասթափված ու մտահոգ է ԱՄՆ-ի կառավարության գործողությունների մասին հաղորդագրությունների կապակցությամբ:
՛՛Երբ մեր ինժեներներն անխոնջ աշխատում են անվտանգության բարելավման ուղղությամբ, մենք պատկերացնում ենք, որ հանցագործներից ենք պաշտպանվում, ոչ թե մեր կառավարությունից», - գրել է նա:

Սպիտակ տունը հաստատել է Օբամայի եւ Ցուկերբերգի զրույցի փաստը:

Մարտի 14-ին հրապարակված փաստաթղթերից հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի ԱԱԳ-ն Facebook-ում կեղծ էջեր է բացել՝ տեղեկատվություն հավաքելու համար: