Բավ է պառակտվել
20-12-2014 11:13

Facebook Messenger-ը հնարավորություն կտա լուսանկարների վրա պիտակներ կպցնել

Facebook ընկերությունը հաղորդագրությունների փոխանակման Messenger բջջային ծառայության համար ներկայացրել է հավելում, որը հնարավորություն է տալիս լուսանկարներն ուղարկելուց առաջ դրանց վրա կպցնել նշան-պիտակներ: Այս մասին ասվում է Facebook-ի բլոգում: Նշան-պիտակները, որոնց միջոցով օգտատերը կարող է արագ նկարագրել իր էմոցիոնալ արձագանքը, Facebook-ում առաջին անգամ հայտնվել են անցած տարվա ամռանը: Օգտատերը, բացի ստանդարտ հավաքածուից, կարող է ներբեռնել պիտակների տարբեր թեմատիկ հավաքածուներ: Այժմ դրանք հասանելի են անձնական հաղորդագրություններում, Messenger հավելվածում և Facebook-ում գրառումների մեկնաբանությունների բաժնում:

Սակայն լուսանկարի վրա պիտակներ կպցնելու հնարավորությունից օգտվելու համար պետք է ներբեռնել Stickered առանձին անվճար հավելվածը: Այսօրվանից ծրագիրը հասանելի կլինի Android-սարքերի Google Play խանութում, մոտ ժամանակներս սպասվում է iOS-տարբերակի թողարկումը: Facebook Messenger-ում, բացի մյուս ամանորյա նորամուծություններից, սպասվում են հատուկ շրջանակ լուսանկարի ձևավորման համար, պիտակների տոնական հավաքածուներ և այլն: Միաժամանակ Facebook-ը բարելավել է հենց մեսենջերի աշխատանքը: Մշակողների հաղորդմամբ՝ Facebook Messenger-ի բոլոր տարբերակները այժմ ավելի արագ են աշխատում, նաև դրանցում հայտնվել են անիմացված ծանուցումներ այն մասին, որ հաղորդագրությունն ուղարկվում է, ուղարկված է, տեղ է հասել կամ ընթերցվել է: