Բավ է պառակտվել
15-11-2014 21:39

Facebook-ը կկրճատի լրահոսի գովազդը

Նախօրեին Facebook-ի ղեկավարությունը հայտարարել է, որ 2015թ.-ից կփոխի բանաձեւը, որով հաշվարկվում է լրահոսում գովազդային նյութերի բաշխումը, հայտնում է The Wall Street Journal-ը: Փոփոխությունները կվերաբերեն իրենց բնույթով գովազդ հիշեցնող նյութերին կամ պրոմո-նյութերին: Ընդ որում՝ վճարովի գովազդի ծավալը նույնը կմնա: Ըստ սոցցանցի գլոբալ մարքեթինգի փոխնախագահ Քերոլին Էվերսոնի՝ փոփոխություններն ուղղված են նրան, որ լրահոսը լինի ավելի «անձնական, արդիական եւ օգտակար», հայտնում է «Ինտերֆաքսը»:  Նախկինում ընկերություններին առաջարկվում էր անվճար էջեր բացել, որի նորությունները կտեսնեն հետեւորդները: Սակայն ընկերությունները գանգատվում էին լսարանի փոքրաթիվությունից: Սոցցանցի ղեկավարությունից հայտնել էին, որ առավել որակյալ նյութերը տեսանելի կլինեն ոչ միայն հետեւորդներին, ինչի համար հատուկ ալգորիթմ էր մշակվել: