Բավ է պառակտվել
15-09-2014 08:26

Աշխարհի ամենատարածված և թանկ սոցիալական ցանցը Facebook-ն է

Այս պահի դրությամբ Facebook սոցիալական ցանցը ոչ միայն ամենատարածվածն է աշխարհում, այլև ամենաթանկը: Facebook-ի արժեքի մասին տեղեկությունը ստացվել է ֆոնդային բորսաներից: Այսօր սոցցանցի մեկ ակցիայի գինը կազմել է շուրջ 78 դոլար, իսկ ընկերության ընդհանուր արժեքը գերազանցել է 200 մլրդ դոլարը:
Գնի կայուն աճի շնորհիվ ընկերությունն առաջ է անցել էլեկտրոնային հսկա IBM-ից, ինչպես նաև Coca-Cola ընկերությունից: Ըստ Informing-ի, նշվում է, որ աշխարհի ամենաթանկ ընկերությունների ցանկում Facebook-ը կապիտալիզացիայի ցուցանիշով զբաղեցնում է 14-րդ տեղը: