09-09-2014 10:21

Facebook-ի կապիտալիզացիան գերազանցել է խոշորագույն ընկերություններին

Facebook ընկերության կապիտալիզացիան առաջին անգամ գերազանցել է 200 մլրդ ԱՄՆ դոլարը, հայտնում է Financial Times-ը: Ընկերությունը գերազանցել է այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են ԱՄՆ-ի խոշորագույն բանկը՝ Bank of America-ն, և Coca-Cola-ն:
Բորսայի փակմանը սոցցանցի բաժնետոմսերն արժեցել են 77,89 դոլար, ինչը համապատասխանում է 200,9 մլրդ դոլար կապիտալիզացիային:
Ներդրողները նշում են, որ ընկերությունը հաջողություններ ունի տեսածառայությունների զարգացման գործում, ինչպես նաև՝ սմարթֆոնների հավելյալ ծրագրերի կայուն ժողովրդականությունը:
Երկրորդ եռամսյակում էլ Facebook-ի զուտ շահույթն ավելացել է գրեթե 2,4 անգամ, եկամուտը հասել մինչև 2,91 մլրդ դոլարի՝ նախորդ տարվա նույն շրջանի 1,81 մլրդ-ի փոխարեն: Նույն շրջանի համար ակտիվ օգտատերերի թիվն էլ հասել է 1,32 մլրդ-ի՝ նախկին 1,28 մլրդ-ի փոխարեն: