Բավ է պառակտվել
20-10-2014 09:35

«Facebook»-ը ԱՄՆ Թմրանյութերի դեմ պայքարի վարչությունից պահանջել է չկիրառել կեղծ էջեր

«Facebook» ընկերությունը ԱՄՆ Թմրանյութերի դեմ պայքարի վարչությունից պահանջել է երաշխիքներ տրամադրել առ այն, որ գերատեսչությունը անցկացվող հետախուզական միջոցառումների և հետաքննությունների ժամանակ չի կիրառում սոցցանցի կեղծ էջեր: Այս մասին հայտնում է հաղորդում է «Ռիա նովոստի»-ին: Աղբյուրի փոխանցմամբ` Facebook-ի անվտանգության ծառայության պետ Ջո Սալիվանն գերատեսչության ուղղված իր նամակում նշել է, որ իրավապահ մարմինները պետք է հետևեն նույն կանոններին, ինչ շարքային օգտատերերը:Նամական ուղարկվել է այն բանից հետ, երբ Նյու Յորքի մի բնակչուհի բողոք է ներկայացրել առ այն, որ գերատեսչության ոմն աշխատակից իր անունով էջ է բացել և հրապարակել լուսանկարներ, որոնք պահվել են իր հեռախոսում: Կնոջ խոսքով՝ լուսանկարները հեռախոսից վերցվել են այն բանից հետո, երբ 2010 թ հուլիսին իրեն ձերբակալել էին և մեղադրել թմրանյութերի պահման մեջ:Իր հերթին ԱՄՆ արդարադատության նախարարության ներկայացուցիչ Բրայան Ֆելոնը խոստացել է մանրամասն ստուգել այս տեղեկություննները: