Բավ է պառակտվել
18-03-2015 09:55

Facebook-ն արագ դրամական փոխանցումների շուկա է դուրս գալիս

ԱՄՆ-ում Facebook-ի օգտատերերը մոտ ժամանակներս կկարողանան բանկային քարտերից միմյանց դրամական միջոցներ փոխանցել: Այդ մասին հաղորդվում է ամերիկյան սոցիալական ցանցի բլոգում: 
Նոր հնարավորությունից օգտվելու համար հարկավոր կլինի հաղորդագրություններ բացել կայքում, երկխոսություն սկսել և սեղմելով դոլարի նշանի վրա՝ նշել ուղարկվող գումարի չափը: 
Մինչ այդ անհրաժեշտ կլինի սեփական քարտը «կապել» սոցցանցում ունեցած էջին: Facebook-ը վստահեցնում է, որ հաճախորդների անձնական տվյալները հուսալիորեն կպաշտպանվեն՝ հիշեցնելով, որ ընկերությունն այժմ էլ իրականացնում է օրական մինչև միլիոն գործարք՝ վճարումներ գովազդի և ցանցային համակարգչային խաղերի համար: 
Այժմ ինտերնետային վճարումների շուկայի առաջատարն ամերիկյան PayPal համակարգն է, որն ունի 162 միլիոն ակտիվ օգտատեր: