Բավ է պառակտվել
11-02-2015 17:11

Facebook –ը վավերացրել է ԼՂՀ կառավարության էջը

Facebook սոցիալական ցանցը վավերացրել է Լեռնային Ղարաբաղի հանրապետության պաշտոնական էջը: «Ես համարում եմ այդ գերազանց ձեռքբերում, քանի որ այսպիսով սոցցանցը պաշտոնապես ճանաչել է տվյալ էջը որպես ԼՂՀ կառավարության սեփականություն», - գրել է սոցցանցի իր էջում ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակ Արտակ Բեգլարյանը: ԼՂՀ հակամարտությունը սկիզբ է առել 1988 թվականին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարել է Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում անցկցվել է հանրաքվե, որի արդյունքում բնակչության 99,89% հանդես է եկել Ադրբեջանից անկախանալու օգտին: Դրանից հետո Ադրբեջանի կողմից նախաձեռնած լայնածավալ ռազմական գործողությունները հանգեցրեցին ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ նաև դրան կից յոթ տարածքների վերահսկման կորստին: 1994 թվականի մայիսի 12-ին զինադադարի մասին եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո հակամարտության գոտում դադարեցվել են ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմերից զոհվել է շուրջ 25-30 հազար մարդ և շուրջ 1 միլիոն մարդ ստիպված լքել են իրենց բնակավայրերը: Հրադադարի ռեժիմը պահպանում է առ այսօր: 1992 թվականից առ այսօր ընթանում են հակամարտության խաղաղ լուծմանը ուղղված բանակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ ԱՄՆ, Ռուսատանի և Ֆրանսիայի համանախագահությամբ: