Բավ է պառակտվել
24-10-2014 09:32

Facebook-ում այժմ հնարավոր է անանուն շփվել

Facebook ընկերությունը ներկայացրել է նոր հավելված՝ Rooms, որտեղ կարելի է անանուն շփվել։ Օգտատերերը կկարողանան մասնակցել առաջարկված թեմաների քննարկմանը կեղծանվան ներքո, բացի այդ, բոլորովին պարտադիր չէ գրանցված հաշիվ ունենալ սոցկայքում։ 
Rooms հավելվածում յուրաքանչյուրը կարող է «չաթ» բացել, այն հասանելի դարձնել բոլորի համար կամ հրավեր ուղարկել՝ դրան մասնակցելու համար։
Նոր հավելվածի առանձնահատկությունն այն է, որ տարբեր «չաթերում» հնարավոր է օգատգործել տարբեր կեղծանուններ և անուններ։ Կարելի է տեղադրել նաև լուսանկարներ, տեսանյութեր, ընտրել ձևավորման գույներ։ 
Facebook ընկերությունում խոստովանել են, որ հավելվածի մշակման համար իրենց ոգեշնչել են 1990-ականները, երբ համացանցում կարելի էր գտնել բազմազան ծառայություններ շփման համար։ 
Հավելվածն արդեն հասանելի է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի օգտատերերի համար, սակայն թողարկվել է միայն Apple-ի iOS հարթակի համար։