Բավ է պառակտվել
23-04-2015 10:47

Facebook-ը կրկին փոփոխել է ցուցադրման ալգորիթմը. կցուցադրվի ավելի շատ հաղորդագրություներ ընկերներից, ավելի քիչ՝ էջերից

Խոշորագույն սոցիալական ցանցը հերթական անգամ թարմացրել է հաղորդագրությունների ցուցադրման ալգորիթմը: Թարմացումից հետո օգտատիոջ ժամանակագրությունում կցուցադրվի ավելի շատ հաղորդագրություններ ամենամոտ ընկերերից և ամենաշատ այցելվող էջերից: Թարմացման մասին հաղորդվում է պաշտոնական բլոգում:

Ֆոտո,վիդեո,կարգավիճակ և այլ կոնտենտը տեղադրված ամենամոտ ընկերների կողմից կսկսվի ցուցադրվել ավելի հաճախ օգտագործողի նոությունների ժապավենում: Այն օգտատերերը,որոնք ունեն ավելի քիչ բաժանորդագրություններ , չեն ստանա Facebook.com կայքի սահմանափակում և կստանան հաղորդագրություններ նույն օգտատիրոջից 2 և ավելի անգամ:

Երրորդ փոփոխությունը,որի մասին հայտարարել է Facebook սոցիալական ցանցը,դա օգտատերերի ընկերների կողմից հավանված կամ մեկնաբանված հաղորդագրությունների կարևորության իջեցումն է: Այժմ նմանատիպ հաղորդագրությունները կհայտնվեն ժապավենի ներքևի հատվածում կամ ընդհանրապես չեն հայտնվի:

Էջերի համար այս փոփոխությունը կրկին կդառնա օգտատերերի կորստի հետևանք: Էջերի կողմից տեղադրված հաղորդագրությունների կարևորությունը կսկսի նվազել: Facebook-ի պաշտոնական հայտարարության մեջ ասվում է,որ ավելի շատ կարևորության կստանան հետաքրքիր և օգտատիրոջ համար կարևոր հաղորդաագրությունները և էջերի ղեկավարներին պետք է ուղղակի օգտագործել սոցիալական աշխատաոճը:

Հիշեցնենք,որ հայտնի սոցիալական ցանցը թարմացնում է իր ալգորիթմը գործնականորեն ամեն տարվա կեսերին,ինչի հետևանքով օգտատերերը չեն կարողանում հասկանալ ալգորիթմի աշխատանքի առանձնահատկությունները: