Բավ է պառակտվել
15-05-2015 12:22

Facebook-ն անվճար համացանցով է ապահովել 1 մլրդ մարդու

Ներկայումս նրանց թիվը, ովքեր Internet.org նախաձեռնության շնորհիվ համացանցից օգտվելու հնարավորություն են ստացել, հասել է 1 մլրդի: Այս մասին իր էջում հայտնել է Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը: Անվճար հասանելիություն է տրամադրվում Wikipedia-ի, Facebook-ի, ինչպես նաև առողջապահության և հատուկ հավելվածի միջոցով աշխատանքի տեղավորման հնարավորությունների մասին տարբեր ռեսուրսների համար: Այդ նախաձեռնության իրագործումը հնարավոր է դարձել տեղական TNM և Airtel Malawi օպերատորների հետ սոցիալական ցանցի գործընկերության շնորհիվ: «Մարդկանց ցանցի անվճար հասանելիություն տրամադրելը ճիշտ բան է: Մենք կշարունակենք գնալով ավելի շատ բնակիչների և երկրներ միացնել և կանգ չենք առնի, մինչև աշխարհում յուրաքանչյուր մարդ կարողանա միանալ համացանցին»,- գրել է Ցուկերբերգը: Internet.org-ը ներկայումս գործում է Մալավիում, Գվատեմալայում, Կոլումբիայում, Գանայում, Զամբիայում, Տանզանիայում, Քենիայում, Հնդկաստանում, Բանգլադեշում, Ինդոնեզիայում և Ֆիլիպիններում: Այդ նախաձեռնության շնորհիվ առաջին անգամ համացանցից օգտված մարդկանց թիվը գնահատվում է ավելի քան 9 մլն, իսկ անվճար հասանելի ծառայությունների թիվը գերազանցել է հարյուրը: