Բավ է պառակտվել
25-08-2014 15:02

Facebook-ի դեմ դատական հայց է ներկայացրել 25.000 եվրոպացի օգտատեր

Նոր սկանդալ Facebook սոցիալակն կայքի շուրջ: Ինչպես հայտնում է Комсомольская правда-ն՝ Վիեննայի դատարանը Facebook ընկերությանը 4 շաբաթ է տվել, որպեսզի այն լուծի 25.000 եվրոպացի օգտատերերի վեճը։ Հայցորդները վստահեցնում են, որ սոցկայքը խախտել է անձնական տվյալների մասին օրենքը և ցանկանում են ստանալ 500-ական եվրո փոխհատուցում:
Խմբակային հայցի կազմակերպիչը 26-ամյա ուսանող Մաքս Շրեմսն է՝ Ավստրիայից։ Քաղաքային դատարանն ընդունել է հայցն ու պատրաստ է բավարարել հայցորդների պահանջները, եթե ընկերությունը չներկայացնի բավականաչափ ապացույցներ և հարցը չլուծի խաղաղ ճանապարհով։
Հայցում մի քանի կետեր կան։ Հայցորդները, օրինակ, մեղադրում են Facebook-ին Ազգային անվտանգության գործակալության հետ համագործակցելու համար։