Բավ է պառակտվել
21-03-2016 17:08

Facebook-ը և Twitter-ը մրցում են հեռուստահաղորդումներ հեռարձակելու իրավունքի համար

Facebook-ը և Twitter-ը մրցում են հայտնի հեռուստահաղորդումները ուղիղ եթերում հեռարձակելու իրավունքների համար:
Երկու ընկերությունների ներկայացուցիչները համագործակցության առաջարկով դիմել են հեռուստաալիքների սեփականատերերին: Թե ինչ ձևաչափով կիրականացվի հեռարձակումը սոցիալական ցանցերում, դեռ հայտնի չէ: Անցյալ տարվա օգոստոսին, Facebook-ը մեկնարկելէ տեսանյութերի հոսքային ֆունկցիոնալությունը, սակայն ծառայությունից կարող էին օգտվել միայն սպորտսմենները, դերասանները և այլ հայտնի դեմքեր: Դեկտեմբերին, սոցիալական ցանցը այն հասանելի է դարձրել շարքային օգտվողների ԱՄՆ-ում, իսկ ավելի ուշ` 2016 թփետրվարին Facebook-ը մեկնարկեց Live ֆունկցիայի ցուցադրումը միջազգային շուկաներում, այդ թվում, Ռուսաստանում: Twitter- ն ունի Periscope օնլայն- հեռարձակման ծառայությունը, որն ընկերությունը ձեռք է բերել 2015 թ. մարտին:
Facebook- ի մամուլի ծառայությունից հայտարարել են, որ «կենտրոնացած չեն ճանաչված հեռուստատեսային ծրագրերի իրավունքների ձեռքբերման վրա»:
«Մենք մեկնարկել ենք բետա ծրագիրը փոքր թվով գործընկերների համար: Այն կոչված է աջակցել Facebook Live-ի հնարավորությունները ուսումնասիրողներին: Ուղիղ հեռարձակումների վերաբերյալ մեր նպատակը` գործընկերների հետ միասին աշխատանքն է այս ֆունկցիոնալի մոնետիզացման առավել արդյունավետ մոդելին ավելի արագ անցման համար», - ասել է ցանցի ներկայացուցիչը:
Twitter-ում մեկնաբանություններից հրաժարվել են: