Բավ է պառակտվել
30-01-2016 09:18

Facebook-ն ու Instagram-ը կարգելեն զենքի առցանց առևտուրը

Facebook ընկերությունը մտադիր է հայտարարել սոցցանցում մասնավոր օգտատերերի միջև հրազենի առքուվաճառքի գործարքի պայմանների համաձայնեցման արգելքի ներմուծման մասին։ Այս մասին հայտնել է ընկերության պաշտոնական ներկայացուցիչը։ Լիցենզավորված վաճառողները կպահպանեն սոցցանցում զենք գովազդելու իրավունքը, սակայն գործարքները պետք է կնքվեն առանց Facebook-ն օգտագործելու: Արգելքը կվերաբերի նաև Instagram-ին, որը նույնպես պատկանում է Facebook-ին։ Ինչպես նշում է թերթը, ընկերությունն ավելի վաղ Facebook-ի և Instagram-ի օգտատերերին արգելել էր սոցցանցերում վաճառքի դնել դեղորայք և թմրամիջոցներ։