Բավ է պառակտվել
07-03-2015 10:14

Facebook-ը և Google–ը անվճար կապ կտրամադրեն աշխարհի 100 երկրների

Facebook-ը և Google –ը մի շարք նախագիծ են թողարկել, որոնք անվճար համացանցային կապ կտրամադրեն մոլորակի դժվարանցանելի կետերին: Ամերիկյան սոցցանցը մտադիր է աշխարհի 100 երկրներին մատակարարել անվճար կապով, մասնավորապես, Wikipedia-ի և Facebook-ի հասանելիությունը ապահովելով: Այդ նպատակով ընկերությունը ստեղծել է Internet.org ծրագիրը: Ինչպես նշում են ընկերության աշխատակիցները, վերոհիշյալ ծրագիրը կգործի այն երկրներում, որտեղ համացանցից շատ փոքրաթիվ բնակիչներ են օգտվում, ինչպես նաև այն պետություններում, որտեղ ընդհանրապես կապ գոյություն չունի: Տվյալ ծրագիրը, որում կմասնակցեն նաև Զամբիան և Քենիան, գործում է երկու տարի շարունակ: Օրինակ՝ Պարագվայում Internet.org-ի շնորհիվ համացանցից օգտվողների թիվը աճել է 30 տոոսով, իսկ Թանզանիայում 10 անգամ աճել է խելախոսների վաճառքը: Ինչ վերաբերվում է Google-ին, ապա ընկերությունը վերջերս թողարկել է Loon նախագիծը, որի նպատակն է օդապարիկների միջոցով արբանյակային կապ ստեղծելը, որը ապագայում կապով կապահովի առայժմ նման հնարավորություն չունեցող երկրներին: