22-04-2016 10:27

Facebook-ը կվճարի օրիգինալ գրառումների համար

Facebook սոցիալական ցանցը որոշել է խթանել գրանցված օգտատերերի ակտիվությունը։ Սոցիալական ցանցի ղեկավարությունը հայտնել է, որ պատրաստ է վճարել օրիգինալ բովանդակությամբ գրառումների համար։ Facebook-ը պատերազմ է սկսում «լայքերի» եւ «շեյրերի» դեմ։ Facebook-ի ղեկավարությունը դիտարկում է օգտատերերին պարգեւատրելու տարբերակները։ Ենթադրվում է, որ հաջող գրառումների համար կարող են վճարել Facebook-ի մյուս մասնակիցները։ Հնարավոր կլինի հանգանակություններ կատարել եւ գովազդից դիվիդենդներ ստանալ: