Բավ է պառակտվել
27-03-2015 15:45

Կասպերսկու լաբորատորիայի փորձագետները «կոտրել են» Microsoft Band-ը

Կասպերսկու լաբորատորիայի մասնագետները Bluetooth LE-ի միջոցով խելախոսների աութենտիֆիկացման և ֆիթնես թրաքերների հետ միացնելու իրենց հետազոտության ժամանակ պարզել են, որ դա անվտանգ գործողություն չէ: Հատուկ հավելվածը որպես «մայր» սարքավորում օգտագործելու դեպքում կարելի է մուտք ապահովել դեպի տվյալների բազան: Ծրագրավորողները և փորձագետները հատուկ ծրագիր են գրել Android 4.3-ի և տվյալ շարքի մի խումբ այլ սարքավորումների համար, որոնք ազդեցության մեծ գոտի ունեն (6 մետր): Սարքավորումը հայտնաբերելուց հետո հավելումը հաջողությամբ կապ էր հաստատում: Այսպիսով նման սարքավորումներից մեկը Microsoft Band-ն է: Կարճատև փորձերի ընթացքում միացում է իրականացվել 31 FitBit, 9 Jawbone և Microsoft Band, Nike, Polar և Quans սարքավորումներին: Փորձը կատարվել է Մոսկվայի մետրոյում և ԱՄՆ ֆիթնես ակումբում, որտեղ և հայտնաբերվել է մեկ Microsoft Band սարքավորում: