Բավ է պառակտվել
28-06-2016 15:11

ԵՄ-ն երրորդ հայցն է պատրաստում Google- ի դեմ

Ըստ աղբյուրի, Եվրահանձնաժողովը երրորդ հայցն է պատրաստում Google- ի դեմ: Դա կապված կլինի որոնման հսկայի գովազդային ծառայությունների աշխատանքի հետ: Ինչպես նշվում է Google- ին արդեն իսկ հայտ է ուղարկվել քննության նյութերը փոխանցելու համար: Այս քայլը սովորաբար նախորդում է պաշտոնական հայտարարությանը, որում թվարկվում են հակամենաշնորհային օրենքի խախտումները: Աղբյուրը նշում է, որ նոր հայցը կարող է Google-ի համար նախորդներից առավել թանկ արժենալ: Հիշեցնենք, անցյալ տարի Google- ի հասույթը կազմել է 74.5 մլրդ ԱՄՆ դոլար: Անցած տարի Եվրահանձնաժողովը մեղադրում էր Google-ին սմարթֆոնների եվրոպական շուկայում ազնիվ մրցակցության կանոնները խախտելու մեջ` ճնշում գործադրելով Android օպերացիոն համակարգով սարքավորումներ արտադրողների վրա: