11-09-2014 13:55

Եվրոպական ակադեմիայում բացվեց ժամանակակից ուսումնական լաբորատորիա

Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում բացվեց ժամանակակից ուսումնական լաբորատորիա:Այն հիմնվել է Վիվասել ՄՏՍ-ի, Սինոփսիս Արմենիայի և Եվրոպական կրթական տարածաջրջանային ակադեմիայի համագործակցության արդյունքում: Այն նպաստելու է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ժամանակակից պահանջներին բավարարող բարձրորակ մասնագետներով ապահովելուն:
Ինչպես Ռալֆ Յիրիկյանն է նշում հարկավոր է ապագային նայել երիտասարդների աչքերով: Նրանց հարկավոր է աջակցել, որպեսզի վերջիններս իրենց ռեսուրսներն օգտագորևծեն ոչ թե արտերկրում, այլ իրենց ծննդավայրում:
Երեք տարի առաջ կողմերն առաջին գործնական քայլերն են կատարել՝ ստորագրած եռակողմ համաձայնագրից բխող նպատակների իրականացման ուղղությամբ: Այդ տարիների ընթացքում ստեղծվել են ուսումնական 4 լաբորատորիաներ:Ծրագրի շրջանակներում Սինոփսիսը տրամադրելու է Սինոփսիսի համաշխարհային համալսարանական ծրագրի մաս կազմող Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտի կողմից մշակված ուսումնական պլան և ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ ուսումնական նյութեր:
Բուհի և կազմակերպությունների համագործակցության արդյունքում ստեղծված այս նախաձեռնությունը բուհի ուսանողների համար լայն հնարավորություն է զարգացնելու իրենց մասնագիտական գիտելիքները, նշում է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի ռեկտոր Արման Ավագյանը և հավելում, որ աշխատաշուկայում հարկավոր է մրցունակ դառնալ:
Վիվասել-ի ներդրած ֆինանսական աջակցության շնորհիվ լսարանային տարածքը կհամապատասխանեցվի արդի ուսումնական պահանջներին և չափանիշներին: