Բավ է պառակտվել
07-02-2015 15:09

ԵՄ-ն ցանկանում է հետևել Skype-ի և Viber-ի օգտատերերին

Դատական մարմինների հետ համագործակցող Եվրպական միության գործակալությունը (Eurojust) հայտարարել է Skype-ի և Viber-ի պես ծառայություններից տվյալների ստացման օրինական միջոցներ մշակելու անհրաժեշտության մասին: Գործակալության ներկայացուցիչների խոսքով՝ այդ անհրաժեշտ է Մերձավոր Արևելքից Եվրոպա վերադարձած ծայրահեղական տրամադրություններ ունեցող քաղաքացիների գործունեությանը հետևելու համար: Eurojust-ը հանդես է եկել զեկույցով, որի համաձայն տվյալների փոխանցման ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործումը համացանցի միջոցով խոչընդոտում է ահաբեկչության գործերի հետաքննմանը ինչպես տեխնիկական, այնպես էլ իրավական տեսակետից: Նախօրեին Եվրոխորհրդարանի կոմիտեում քննարկված զեկույցում ընդգծվել է իրավական հիմքերի մշակման և օգտատերերի անձնական տվյալների փոխանցման համար տեխնիկական հնարավորությունների որոնման անհրաժեշտությունը հնարավոր ահաբեկիչներին հետևելու համար: Ըստ երևույթին այս հայտարարությունների պատճառը վերջերս Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններն են, որոնցից հետո ԵՄ երկրներում ավելի հաճախ սկսել են վախենալ Մերձավոր Արևելքում եղած ծայրահեղականներից, ովքեր հավանաբար նախապատրաստվել են ջիհադականների մոտ: Նշվել է նաև, որ էքստրեմիստները ավելի հաճախ են սկսել օգտվել սոցցանցերից Եվրոպայի քաղաքացիների շարքերում պրոպագանդման և նոր զինակիցների որոնման նպատակով: «Ահաբեկիչների կողմից համացանցի օգտագործումը հավելյալ խոչընդոտներ է ստեղծում հետաքննությունների և օտարերկրյա զինյալների հետապնդման համար», - նշված է Eurojust-ի զեկույցում: Փորձագետների կարծիքով՝ ԵՄ երկրները պետք է «համատեղ ջանքերով գտնեն տեխնիկական և իրավական խոչընդոտների լուծումը էլեկտրոնային ապացույցներ հավաքելու համար», քանի որ Skype-ից կամ Viber-ից ստացվող ձայնային հաղորդագրությունների որսը բարդանում է և լուրջ խոչընդոտ է դառնում հանցագործների հայտնաբերման համար: Գործակալությունը ընդգծել է, որ համացանցից ստացված որոշ ապացույցներ առ այսօր չեն ուսումնասիրվում դատարանի կողմից: «Eurojust-ը խորհուրդ է տալիս զբաղվել փորձի փոխանակմամբ այն խնդիրները լուծելու հարցում, որոնց հետ դատական մարմինները առերեսվում են ահաբեկչության գործերով համացանցից հայտնաբերված ապացույցների օգտագործման ժամանակ», - նշված է փաստաթղթի մեջ: Փորձագետները նշել են, որ ուժգնացած սպառնալիքների արդյունքում Եվրոպական հանձնաժողովը արդեն հայտարարել է Եվրոպայի տարածք կամ Եվրոպայի տարածքից դուրս մեկնող ուղևորների անձնական տվյալների 42 միավորներ հատկացնելու պահանջի մասին: Մասնավորպաես ավիաընկերությունների հաճախորդներից պահանջում են կիսվել սիրված ուտեստների և մեկ ուղղւթյամբ գնված տոմսերի քանակի մասին տվյալներով: Սակայն գոյություն ունի նաև մեկ այլ տեսակետ: Նախկինում Եվրոպայի խորհրդի մարդի իրավունքների հարցերով լիազորված անձ Նիլ Մուժնիյեքսը հայտարարել է հատուկ ծառայությունների աշխատանքի թափանցիկության բարձրացման անհրաժեշտության մասին քաղաքացիներին հետևելու նրանց մեթոդների հետ կապված: Նրա կարծիքով՝ ահաբեկչության կամ ազգային անվտանգության այլ սպառնալիքների հետ և ոչ մի տեսակի պայքար չի կարող արդարացնել մարդկանց զանգվածային հետևելը: «Այսպիսի միջոցներ կարող են օգտագործվել միայն ծայրաստիճան անհրաժեշտության դեպքում և նպատակներին համապատասխան», - գրել է նա «Օրենքի առաջնությունը համացանցում» վերնագրով իր զեկույցում: