Բավ է պառակտվել
09-07-2014 09:17

Երկու երկնաքար անվանակոչվել են ռուս գիտնականների անուններով

Արեգակնային համակարգի 2 երկնաքար անվանվել են Չելյաբինսկի երկնաքարի ուսումնասիրությամբ զբաղվող Ուրալի դաշնային համալսարանի երկու գիտնականի պատվին:
Այդ պատվին են արժանացել ՖՏԻ դոցենտ, երկնաքարերի կոմիտեի անդամ ՌԳԱ Վիկտոր Գրոխովսկին և ավագ գիտաշխատող Մարիա Գրիցևիչը:
Գրոխովսկու ղեկավարությամբ են հայտնաբերվել Չեբարկուլ լճի տարածքում ընկած տիեզերական հյուրի առաջին բեկորները: Հուլիսի 14-ին պարզ կդառնա, թե կոնկրետ որ երկնաքարերն են կրելու Ուրալի գիտնականների անունները: