Բավ է պառակտվել
16-04-2014 22:38

Ավստրիական Johammer ընկերությունը էլեկտրոմոտոցիկլետ է ստեղծել

Ավստրիացի դիզայներ Յոհան Համմերշմիդթի հեղինակած նոր բայքը աչքի է ընկնում ռետրո ոճի տարրերով, 14 ձիաուժ հզորությամբ և ֆուտուրիստական դիզայնով: Այդ զվարճալի "բզեզը" դիզայներների արտառոց երևակայության և հումորի զգացումի հիանալի օրինակ է: Johammer բրենդի էլեկտրականացված մոտոցիկլետը օժտված է 11 Կվտ/ժամը և 14 ձիաուժ հզորությամբ, ինչպես նաև ունի 100 000 կմ-ի համար հաշվարկած մարտկոց: Այս էլեկտրոնային երկաթե ձիու մաքսիմալ արագությունը կազմում է 120 կմ/ժամ, սակայն վերջինիս սեփականատերը չի կարող չափազանց երկար սլանալ այդ արագությամբ, չէ՞ որ մոտոցիկլետի լիակատար լիցքը նրան կբավարարի ընդամենը 150 կմ-ի համար: Հեղինակները բայքի երկու տարբերակ են թողարկել՝ J1.150 և J1.200: Կատարելագործված, "ավագ" J1.200 մոդելը հզորացված մարտկոց ունի և կարող է բացել մինչև 200 կմ/ժամ արագություն: J1.150 և J1.200 արժեքը կազմում է 32 և 35 հազար դոլլար համապատասխանաբար: