Բավ է պառակտվել
02-03-2016 08:52

ՄՏԿ-ի անձնակազմը հաջողությամբ վերադարձել է Երկիր

«Սոյուզ TMA-18M» տիեզերանավը Միջազգային տիեզերակայանի (ՄՏԿ) անձնակազմով հաջողությամբ վայրէջք է կատարել Ղազախստանում: Այս մասին չորեքշաբթի հայտնել են Թռիչքների կառավարման կենտրոնում: Երկիր են վերադարձել 46-րդ արշավախմբի անդամներ Սերգեյ Վոլկովը և Միխաիլ Կոռնիենկոն, ինչպես նաև NASA-ի տիեզերագնաց Սքոթ Քելին: Տիեզերանավի անջատվող մասը վայրէջք է կատարել Ժեզկազգան քաղաքից 147 կմ հեռավորության վրա՝ տեղի ժամանակով ժամը 08:25-ին: Վայրեջքը ապահովելու համար ներգրավվել են 200 ռուս զինծառայողներ, 12 հատուկ սարքավորված «Մի-8» ուղղաթիռ, չորս «Ան-12» և «Ան-26» ինքնաթիռներ և 18 ամենագնաց: Քելին և Կոռնիենկոն պատմության մեջ առաջին անգամ տիեզերանավում անցկացրել են մոտ 1 տարի, իսկ Վոլկովը՝ 182 օր: Մինչ այդ ուղեծրում երկարատև արշավ իրականացվել է միայն «Միր» տիեզերակայանում մոտ 20 տարի առաջ: ՄՏԿ-ում մնացել են աշխատելու NASA-ի տիեզերագնաց Թիմոթի Կոպրան, բրիտանացի Թիմոթի Փիքը և ռուս Յուրի Մալենչենկոն: