31-08-2016 17:00

Արեգակնային համակարգի երկու մոլորակներ կարող են դուրս նետվել ուղեծրից

X մոլորակը հետագայում կարող է արեգակնային համակարգի ուղեծրից դուրս նետել մեկ կամ ավելի գազային հսկաների: Դրանք առաջին հերթին Ուրանն և Նեպտունն են:

Ըստ կանխատեսման հեղինակների` իրադարձությաունը պետք է տեղի ունենա յոթ միլիարդ տարի հետո, երբ Արեգակը կվերածվի կարմիր հսկայի:
Արեգակի զանգվածն այս դեպքում կիսով չափ կկրճատվի, ինչի արդյունքում նրա ձգողական ազդեցությունը Յուպիտերի, Սատուրնի, Ուրանի և Նեպտունի վրա կնվազի:

Այս գազային հսկաները աստիճանաբար գաղթելու են դեպի համակարգի ծայրամասերը, որտեղ էլ գտնվում է X մոլորակը:
X մոլորակի և չորս հսկաների փոխազդեցությունը կհանգեցնի այն բանին, որ գազային օբյեկտներից առնվազն մեկը դուրս կնետվի արեգակնային համակարգից: