Բավ է պառակտվել
30-07-2015 12:51

Facebook-ի` գովազդից ստացվող եկամուտները գերազանցել են 4մլրդ ԱՄՆ դոլար

Ամերիկյան ինտերնետ ընկերության եկամուտները ընթացիկ տարվա 2-րդ եռամսյակին կազմել են 4.04 մլրդ դոլար: Այս մասին ասվում է ընկերության եռամսյակային հաշվետվության մեջ: Այս արդյունքը գերազանցում է անկախ վերլուծաբանների սպասումները, որոնք Facebook-ի համար կանխատեսում էին 3.99 մլրդ դոլար: Սոցիալական ցանցից օգտվողների թիվը աճել է 13 տոկոսով և հասել է 1.49մլրդ-ի: Ամեն օր, գրեթե ամբողջ աշխարհով մեկ սոցցանցից ակտիվորեն օգտվում է շուրջ 968 մլն մարդ: Նշված ցուցանիշը 17 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն շրջանի ցուցանիշը: Անցած տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած` ցուցանիշների աճը կազմել է 39 տոկոս: Աճը մեծ մասամբ ստացվում էր բջջային հեռախոսներում օգտագործվող ծրագրերի գովազդի վաճառքից: Դրա հետ մեկտեղ ընկերության մաքուր եկամուտը նախորդ եռամսյակում նվազել էր 9 տոկոսով մինչը 719 մլն դոլար, իսկ արտադրական և այլ ներքին ծախսերը այդ ժամանակ աճել են 82 տոկոսով: Գործարքների առաջին ժամերին արժեթղթերի գինը նվազում էր գրեթե 5 տոկոսով, բայց վերջում այն աճեց 1.8 տոկոսով հասնելով 96.99 դոլարի բաժնետոմսի համար: Նման անվստահությունը մեծ մասամբ հետևանք էր ապագա շահութաբաժինների նկատմամբ կասկածների: Մտահոգությունները մասամբ արդարացան, երկրորդ եռամսյակում գումարը, որը տրվում էր շահութաբաժինների վճարմնա համար նվազեցվել էր մինչը 715 մլն դոլար: Արդյունքում յուրաքնաչյուր արժեթղթին հասնում է 25 ցենտ` համեմատած սույն տարվա առաջին եռմասյակի 30 ցենտի հետ: Facebook-ի ընդհանուր կորպորատիվ արժեք գերազանցում է 250 մլրդ ԱՄՆ դոլարը: