Բավ է պառակտվել
03-03-2016 13:56

Մեկ ամսում Մարս հասնելը իրականություն կդառնա

Միջուկային էներգաշարժիչով սարքավորումը, որը ստեղծվել է Ռուսաստանի Դաշնությունում Ռոսատոմի և Ռոսկոսմոսի համատեղ ջանքերով, թույլ կտա թռչել դեպի Մարս աննախադեպ կարճ ժամանակահատվածում` մոտ մեկ ու կես ամիս: Այս մասին հայտնել է Ռոսատոմի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն:
«Այսօրվա տիեզերական համակարգերի սարքավորումները թույլ են տալիս թռչել Մարս մեկ ու կես տարվա ընթացքում, առանց վերադառնալու և մանևրելու հնարավորությունների` մեկ անգամ թափք են հավաքում և ապա գնում ճանապարհին երկայնքով», - նախօրեին ասել է Կիրիենկոն ելույթ ունենալով Դաշնության խորհրդում: «Միջուկային շարժիչով սարքվորքւմը վերջինիս թույլ է տալիս մեկ- մեկ ու կես ամսվա ընթացքում թռչել Մարս և հետ վերադառնալ, քանի որ ապահովում է մանևրելու կարողությունը», - ասել է Ռոսատոմի ղեկավարը: