Բավ է պառակտվել
31-10-2016 08:52

Տիեզերքում կյանքը վերածնելու համար գիտնականներն այնտեղ դիակ կուղարկեն

Բրիտանացի գիտնականների անբացատրելի լռությունը որոշել են փոխհատուցել ամերիկացի գիտնականները: Մինչ նրանցից մեկը հետեւում է Թաբի թրթռացող աստղի շրջակայքում ենթադրվող այլմոլորակայինների կենսագործունեությանը, մյուսները որոշել են ոչ մեկին չփնտրել, այլ տիեզերքը լցնել մարդկային գենետիկական նյութով:

Լուիզիանայի գիտնականների խումբը հեռավոր մեռած մոլորակներում կյանքը կարգավորելու համար պլանավորել է տիեզերք ուղարկել դիակ: 

Գիտնականների կարծիքով՝ մինչեւ զրո աստիճան սառեցված մարմինը տիեզերքում թափառելով, ի վերջո, կհասնի կյանքի համար պիտանի մի մոլորակի, եւ այդ ժամանակ այնտեղ մարդկային նոր քաղաքակրթություն կզարգանա:

Մասնագետները պատրաստվում են մարմինը հերմետիկ սկաֆանդրի մեջ դնել, որպեսզի միկրոօրգանիզմները ուղղակիորեն չտարածվեն տիեզերքում, այլ, այնուամենայնիվ, կարողանան 4,2 լուսատարի հետո լքել արեգակնային համակարգը եւ սկսել իրենց առաքելական ճանապարհորդությունը հյուրընկալ աշխարհներով:

Ըստ որում՝ գիտնականները նշում են, որ դիակը որքան երկար գտնվի բաց տիեզերքում, այնքան փոքր է թեկուզ մեկ միրոօրգանիզմի ապրելու հավանականությունը:

Այժմ գիտնականները հաշվարկում են, թե քանի դիակ է անհրաժեշտ արձակել տիեզերական տարածություն, որպեսզի իրենց գաղափարն, այնուամենայնիվ, իրականացվի: