Բավ է պառակտվել
10-05-2014 17:50

Հաղթանակի օրը չի արժանացել Google-ի տոնական ձևավորմանը

Մայիսի 9-ին Google-ի դիզայներները անհայտ պատճառներով կայքի գլխավոր էջում չեն տեղադրել Հաղթանակի օրվան նվիրված տոնական ձևավորումը: Սովորաբար Google-ի գլխավոր էջը տոնական ձևավորում է ստանում շատ ավելի պակաս տոնական առիթներով, սակայն Հաղթանակի օրը բացառություն է դարձել: Միակ բանը, որ հիշեցնում էր Հաղթանակի օրվա մասին "Հաղթանակի օր" բառակապակցությամբ համեստ ծաղիկն էր:

Հարկ է նշել, որ ռուսաստանյան խոշոր Яндекс որոնման համակարգը մեծ շուքով է նշել Հաղթանակի օրը իր էջում՝ պատկերելով սովետական զինվորի՝ ԽՍՀՄ դրոշով: Այդ ձևավորումը ինտերակտիվ էր. սեղմելիս օգտատերը հայտնվում էր "Հաղթանակի օր" բառակապակցության որոնման արդյունքներով էջում: