03-02-2016 11:23

Ցուկերբերգը չորրորդն է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում

2016թ․-ի սկիզբը բավական հաջող է դասավորվում Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի համար։ Փետրվարի 3-ի դրությամբ նա արդեն երկու հորիզոնականով բարձրացել է Forbes-ի միլիարդատերերի ցուցակում։ Այս տարվա հունվարի վերջին Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը Ֆորբսի միլիարդատերերի ցուցակում առաջ անցավ Լարի Էլիսոնից և դարձավ աշխարի 6-րդ ամենահարուստը։ Փետրվարի 1-ի դրությամբ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը Ֆորբսի միլիարդատերերի ցուցակում հինգերերդն էր և 600 մլն դոլարով գերազանցում էր Մարկ Ցուկերբերգին։ Սակայն արդեն փետրվարի 2-ին, Amazon-ի բաժնետոմսերի գնի 4% անկման հետևանքով, Բեզոսը կորցրեց 2 մլրդ դոլար և միլիարդատերերի ցուցակում հինգերերոդ հորիզոնականը զիջեց Ցուկերբերգին։ Ցուկերբերգի առաջխաղացումն առաջին հերթին պայմանավորված է Ֆեյսբուքի արձանագրած հաջողությունների հետ։ 2015թ․-ի չորրորդ եռամսյակի հաշվետվության հրապարակումն ազդարարեց, որ առաջատար սոցիալական ցանցի գործերն աննախադեպ լավ ընթացք ունեն, ինչին էլ հետևեց բաժնետոմսերի գնի կտրուկ աճը՝ +21%։ Այս ամենի արդյունքում Մարկ Ցուկերբերգի կարողությունն աճեց 8.6 մլրդ դոլարով և այժմ կազմում է 50 մլրդ դոլար։ Հավելենք, որ Ֆորբսի միլիարդատերերի ցուցակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնող Կառլոս Սլիմի կարողությունը միայն 200 մլն դոլարով է գերազանցում Ցուկերբերգի կարողությանը։ Հաշվի առնելով վեջրին օրերի զարգացումները՝ մեծ հավանականության կա, որ Ցուկերբերգը կշրջանցի նաև Սլիմին։