03-09-2016 11:43

Ցուկերբերգը չի միավորի WhatsApp-ն ու Messenger-ը

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը չի ծրագրում միավորել WhatsApp-ը և Messenger-ը մեկ արտադրանքի մեջ: Սոցկայքի հիմնադիրը գտնում է, որ սերվերները նախատեսված են շփման տարբեր ձևերի համար:
Ցուկերբերգի կարծիքով՝ WhatsApp-ն օգտգագործվում է հարազատների հետ շփման համար, իսկ Messenger-ը օգտատերերը նախատեսում են օգտագործել ծանոթների հետ կապի համար:

«Դուք շատ մտերիմ չեք նրանց հետ, չգիտեք նրանց հեռախոսահամարները, այդ պատճառով էլ չեք շփվում WhatsApp-ով, բայց նրանց ծննդյան օրը ցանկանում եք շնորհավորել և հարցնել ինչպես են գործերը»,-պարզաբանել է Ցուկերբերգը:

«Կարծում եմ՝ ճիշտ է, որ նրանք առանձին են աշխատում»,-Նիգերիա այցի ժամանակ ընդգծել է նա: