Բավ է պառակտվել
20-03-2015 08:39

Մարսի քաղաքակրթությունը վերացել է միջուկային պայթյունների հետևանքով

Ֆիզիկոս Ջոն Բրանդենբուրգը (John Brandenburg) ներկայացրել է Մարս մոլորակում միջուկային պայթյունների նոր ապացույցներ: ՆԱՍԱ-ի կողմից կազմակերպած գիտաժողովի շրջանակներում Բրնդենբուրգը ներկայացրեց երկրաբանաֆիզիկական մի շարք տվյալներ, որոնք, իր կարծիքով, կարելի է բացատրել միայն միջուկային զենքի պայթյուններով: Հաշվետվության թեզերը ներկայացված են գիտաժողովի կայքում: Բրանդենբուրգը մատնանշում է մոլորակի երկու հակառակ ծայրերում ռադիոակտիվ նյութերի համակենտրոնացման փաստը, որը, իր կարծիքով, վկայում է ուժգին պայթյունի մասին, որից հետո տվյալ նյութերը տարածվել են ողջ մոլորակում: Միևնույն ժամանակ տվյալ երևույթները կարելի է բացատրել նաև բնածին միջուկային զենքի պայթյունով: Միջուկային զենքի օգտագործման փաստն է հանդիսանում Մարսի միջավայրում հայտնաբերված քսենոն-129 նյութի առկայությունը: Բրանդենբուրգի խոսքով՝ տվյալ նյութը առաջանում է միայն արագ նեյտրոնների շնորհիվ: Բացի այդ նա ընդգծել է, որ Երկիր մոլորակում քսենոն-129 նյութը տարածվեց միայն 1945 թվականից հետո: Գիտնականի կարծիքով Մարսի մակերևույթին խոշոր կրատերների բացակայությունը վկայում է այն մասին, որ պայթյունները օդում են տեղի ունեցել: Բացի այդ Բրանդենբուրգը հայտարարել է, որ Մարսի մակերևույթի միայն երկոր կետում տրինիտիտի հետքեր կան (ռադիոակտիվ ապակի, որն առաջացավ ԱՄՆ-ում առաջին միջուկային ռումբի պայթյունի հետևանքով): ՆԱՍԱ-ի գիտաժողովի ժամանակ Բրանդենբուրգը որոշեց հրապարակել Մարս մոլորակի երկու քաղաքակրթությունների՝ քիդոնացիների և ութոփացիների մասին իր տեսությունը, պնդելով, որ նրանք ոչնչացվել են անհայտ օտար մոլորակի կողմից: Առ այսօր գիտնականի նմանատիպ թեզերը մեծ կասկածների տեղիք են տալիս: