Բավ է պառակտվել
19-05-2014 09:11

Չինաստանում կստեղծվի ամենաարագընթաց մագնիսական գնացքը

Չինաստանի հարավարևմտյան տրանսպորտային համալսարանի գիտնականները գրեթե վակուումային գերարագ մագնիսական հարթակի վրա գործող գնացքի նախատիպ են ստեղծել, որը տեսականորեն կարող է զարգացնել մինչև 2900 կմ/ժամ արագություն:

Business Insider-ը նշում է, որ գիտնականները փորձարկում են նորաստեղծ գնացքի նախատիպը: Ներկայում ամենաարագընթաց մագնիսական գնացքը, որը գործարկվում է , զարգացնում է 431 կմ/ժամ արագություն, անգամ համաշխարհային ռեկորդն ընդամենը 581 կմ/ժամ է:

Ըստ նախագծի հեղինակ դոկտոր Դեն Զիգանի` արագության այս հսկայական մեծացումը հնարավոր է դարձել գրեթե վակուումային թունելում օդի հետ դիմադրության բացակայության շնորհիվ:

«Երբ վազքի արագությունը գերազանցում է 400 կմ/ժամը, էներգիայի ավելի քան 83 տոկոսը վատնվում է օդի դիմադրության վրա: Բացի այդ, օդի դիմադրությունը հաղթահարելիս գնացքը բարձր աղմուկ է հանում, ինչը անհարմարություն է ստեղծում ուղևորների համար», - մեկնաբանել է գիտնականը:

Իրենց նախագծած թունելում օդի դիմադրությունը բերվել է 10 անգամ նվազագույնի, քան մթնոլորտային ճնշումն է ծովի մակարդակին` այդպիսով նվազեցնելով օդի դիմադրությունը հաղթահարելու համար անհրաժեշտ էներգիայի քանակը: