Բավ է պառակտվել
24-06-2014 10:05

Չինական Tianhe-2 համակարգիչն աշխարհում ամենահզորն է. տեսանյութ

Չինական Tianhe-2 գերհամակարգիչը նախկինի պես աշխարհում ամենահզորն է համարվում։

Այն կրկին «Թոփ 500» միջազգային վարկանիշում առաջին հորիզոնականն է զբաղեցրել։

Տարեկան երկու անգամ թարմացվող այս ցուցակում ներառված են աշխարհի ամենաարտադրողական 500 համակարգչային համակարգերը:

Չինական գերհամակարգիչը մշակվել է Չանշա քաղաքի Չինաստանի ազգային-ազատագրական բանակի պաշտպանական գիության եւ տեխնիկայի համալսարանում։

Tianhe-2-ի արտադրողականությունը հասնում է 33,86 պետաֆլոպսի: Դա նշանակում է, որ այն վայրկյանում կատարում է 33,86 կվադրիլիոն համակարգչային գործողություն: Այս համակարգիչը զբաղեցնում է «Թոփ-500» վարկանիշի առաջին տեղը, որն առաջին անգամ հրապարակվել է 1993 թ.:

Աշխարհի ամենահզոր 10 համակարգիչներից վեցն ԱՄՆ-ում են, մեկական` Չինաստանում, Ճապոնիայում, Շվեյցարիայում եւ ԳԴՀ-ում: «Թոփ-500» վարկանիշում հայտնվել են 233 սուպերհամակարգիչ ԱՄՆ-ից, 73-ը`Չինաստանից, 30-ը` Մեծ Բրիտանիայից, 27-ը` Ֆրանսիայից, 23-ը` Գերմանիայից: Հավելենք, որ ռուսական ՄՊՀ-ի ամենաարտադրողական «Լոմոնոսով» մոդելը զբաղեցնում է 42-րդ տեղը: