Բավ է պառակտվել
07-08-2015 12:21

50 տարի անց մարդիք սեքսով կզբաղվեն ռոբոտների հետ

Բրիտանացի գիտնական, Սանդերլենդի համալսարանի դոկտոր Էլեն Դրիսկոլը պնդում է, որ 50 տարու առավել շատ մարդիկ սեքսուալ հարաբերությունների մեջ են լինելու բացառապես ռոբոտների հետ:
Համաձայն նրա ուսումնասիրության արդյունքների տեխնիկական առաջադիմությունը շուտով կփոխի մարդկանց և ռոբոտների հարաբերությունները, որոնք ժամանակի հետ կկարողանան «կենդանանալ»: Արդյունքում սեքս-ռոբոտները ուղղակի մեխանիկական տիկնիկներից մարդկանց համար կդառնան զուգընկերներ: Դրիսկոլը վստահ է, որ շուտով հասարակությունը կընդունի ռոբոֆիլիան: «Եթե մենք հիշենք սեռական հարաբերությունների ոլորտում դեռ 100 տարի առաջ իշխող նորմերը, ապա կարող ենք ասել, որ դրանք բավական արագ են փոփոխվում»,- մանրամասնում է հոգեբանության պրոֆեսորն ու հավելում.  «Այդ իսկ պատճառով շուտով բազմաթիվ մարդիկ կնախընտրեն սեքսով զբաղվել ռոբոտների հետ` մարդկանց համարելով ոչ կատարյալ: Ավելին` նրանք կարող են անգամ սիրահարվել ռոբոտներին»: