Բավ է պառակտվել
23-06-2014 13:24

iWatch ժամացույց Apple-ից

Թայվանի Quanta Computer ընկերությունը, որին վստահել են iWatch-ի արտադրությունը, առաջին խմբաքանակի պատրաստմամբ կզբաղվի արդեն հուլիս ամսին, գրում է Business Insider պարբերականը:
Նախապես պլանավորված կլոր տեսքի փոխարեն այն ուղղանկյուն կլինի, 2.5 դյույմ էկրանի անկյունագծով: Ժամացույցն արդեն “խելոք” են անվանել, այն կունենա սերսորային էկրան, որը կչափի օգտագործողի զարկերակը, և կունենա անլար լիցքավորման հնարավորություն: