26-07-2014 10:06

Եվրոպայում աշխատանքի ՛՛կընդունվեն՛՛ ռոբոտները

Ըստ Բրյուսելում գտնվող Bruegel հետազոտական կենտրոնի իրականացրած հետազոտության արդյունքների` Իտալիայում աշխատատեղերի 56.18 տոկոսը կարող են զբաղեցնել ռոբոտները: Եվրոպական մյուս երկրների շարքում, որտեղ այդ երևույթը կարող է տարածում գտնել, հայտնվել են Ռումինիան, Բուլղարիան և Հունաստանը:

Հետազոտողների կարծիքով` մեքենաներին տրվող աշխատատեղերի փոխարեն կստեղծվեն նորերը, ուստի նրանք, ովքեր դրանց պատճառով կկորցնեն աշխատանքը, պարտադիր չէ, որ գործազուրկ մնան: