Բավ է պառակտվել
21-05-2014 22:50

Google-ը դարձել է աշխարհի ամենաթանկ բրենդը՝ շրջանցելով Apple-ը

Google-ը գերազանցել է իր արժեքով iPhone-ի, iPad-ի, Mac-ի և Appleի բրենդը: Այս մասին հաղորդում է AFP, որը հղում է կատարել Millward Brown հետազոտող գործակալության 100 Top BrandZ թարմ զեկույցին:
Ընդամենը մեկ տարվա ընթացքում Google բրենդի արժեքը, ըստ փորձագետների գնահատականների, աճել է 40%-ով՝ հասնելով մինչև158,8 միլիարդ դոլար: Millward Brown-ի ֆրանսիական մասնաճյուղի ղեկավար Բենուա Թրանզերի խոսքով, վերջին տարվա ընթացքում Google-ի իրենց դրսևորել է որպես չափազանց ինովացիոն ընկերություն: Կորպորացիայի վերջին ձեռքբերումներից են Google Glass "խելացի" ակնոցների նախագիծը, որը զարգացրել են ընկերության վերլուծաբաններ Լարրի Փեյջը և Սերգեյ Բրինը, արհեստական ինտելեկտի ներդրումները և հետզոտությունները, ինչպես նաև կարևոր գործնական կապերի զարգացումը:
Մասնավորապես, Google Glass նախագծի շրջանակում կորպորացիան սկսել է համագործակցել ակնոցների շրջանակների Luxxotica խոշորագույն արտոդրողներից մեկի հետ, որը, մասնավորապես, հսկում է Ray-Ban և այլ հայտնի բրենդերը:
"Այդ չափազանց հզոր ազդանշան է, որպեսզի սպառողները ընկալեն Google-ի բուն խորհուրդը", - հայտարարել է Թրանզերը AFP պարբերականի հետ զրույցում:
Apple-ը, որը երեք տարի շարունակ առաջատարն էր Millward Brown-ի վարկածում, այս տարի հայտնվել է երկրորդ հորիզոնականում՝ զիջելով Մաունթին Վյուից իր հակառակորդին: Վերլուծաբանները Apple-ի բրենդը գնահատել են 147,88 միլիարդ դոլարի: Այսինքն մեկ տարվա ընթացքում կրծած խնձորը արժեզրկվել է 20%-ով: Երրորդ տեղը գրավել է IBM-ը, որի բրենդի արժեքը կազմել է $107,54 միլիարդ՝ արժեզրկվելով 4%-ով, իսկ չորրորդ հորիզոնականում հայտնվել է Microsoft-ը (բրենդի արժեքը՝ $90,19 միլիարդ, աճել է 29%-ով: Միակ ոչ տեխնոլոգիական բրենդը այս աղյուսակում McDonalds-ն է, որի արժեքը կազմել է 85,71 միլիարդ դոլար: