Բավ է պառակտվել
17-07-2014 10:13

Բնակչությունն այլմոլորակայիններին կհանդիպեմ 20 տարի անց


Երկիր մոլորակի բնակիչները այլմոլորակայիններին կհանդիպեն 20 տարի անց: Նման կարծիք է հայտնել նախկին աստղագնաց եւ NASA-ի ղեկավարներից Չարլզ Բոլդենը:

Ըստ նրա՝ մեր համակարգությունում «Ծիր Կաթին» գոյություն ունեն հարյուր միլիոնավոր մոլորակներ, որտեղ հնարավոր է կյանք լինի: Սակայն տիեզերական մարմինների հսկայական հեռավորության պատճառով մենք չենք կարող դրանք հայտնաբերել:

Կազմակերպությունում նախատեսում են արդեն 2017-ին արբանյակ բաց թողնել տիեզերք, որը կզբաղվի այլ, հեռավոր մոլորակների վրա կյանք որոնելով: NASA-ի ներկայացուցիչների խոսքով՝ հավանականությունը, որ Երկիր մոլորակի բնակիչները այլմոլորակայինների կհայտնաբերեն արեգակնային համակարգի սահմաններից դուրս, շատ մեծ է:

2014-ի փետրվարին Երկրից դուրս քաղաքակրթությունների որոնման հարցերով հետազոտական գործակալության աշխատակից Սեթ Շոստակը հայտարարել է, որ հետազոտողները կարող են շփվել այլմոլորակայինների հետ, եւ դա տեղի կունենա 2040 թվականից ոչ շուտ: