Բավ է պառակտվել
27-03-2015 16:05

Գիտնականները ստեղծել են ամենափոքր Blue Freedom հիդրոէլեկտրակայանը

Kickstarter ընկերությունը համատեղ ֆինանսավորմամբ ստեղծված Blue Freedom անվանմամբ մի չափազանց հետաքրքրաշարժ նախագիծ է ներկայացրել: Ինչպես պնդում են նախագծի հեղինակները, տվյալ սարքավորումը աշխարհի ամենափոքր հիդրոէլեկտրակայանն է, որը նախատեսված է քաղաքակրթությունից հեռու վայրերում էներգիայի արտադրության համար: Blue Freedom-ը բաղկացած է երկու մասից՝ 12 սմ տրամագծով փոքր շարժանիվից և բազային կայանից: Շարժանիվը տեղադրվում է գետում կամ ջրվեժում: Հեղինակների խոսքով՝ տվյալ սարքավորումը պետք է չէ պարտադիր որոշակի ջրի ուղղությամբ տեղադրել, և այն կարող է աշխատել 5 - 40 աստիճանի պայմաններում՝ ծովի մակերեսից մինչև 5000 մետր բարձրության վրա: