15-12-2016 00:28

Բիլ Գեյթսը կզբաղվի էներգիայի այլընտրանքային աղբյուրների զարգացմամբ

Բիլ Գեյթսը հայտնել է նոր՝ «Breakthrough Energy Ventures»- ֆոնդի ստեղծման մասին: Այս ֆոնդը զբաղվելու է էկոլոգիապես մաքուր, վերականգնվող էներգիայի աղբյուրների արտադրության ոլորտի նախագծերի փնտրտուքով և դրանց ֆինանսավորմամբ:
Բիլ Գեյթսի հետ միասին ֆոնդի ներդրողների ցուցակում են նաև 21 գործարարներ, որոնց թվում է Bloomberg տեղեկատվական գործակալության հիմնադիր և սեփականատեր Մայքլ Բլումբերգը, ինչպես նաև Alibaba Group-ի, Amazon-ի, SoftBank-ի և Sun Microsystems-ի հիմնադիրներ՝ Ջեք Ման, Ջեֆ Բեզոսը, Մասայեսի Սոնը և Վինոդ Հոսլան:
Իր կայքում Բիլ Գեյթսը պարզաբանում է, որ ֆոնդը ֆինանսավորելու է միայն ամենանորարարական նախագծերը, որոնք իրոք կարող են հեղափոխություն անել էներգետիկ ոլորտում, և որոնք այսօր սովորաբար մնում են առանց որևէ աջակցության:
Breakthrough Energy Ventures-ի ներդրողները վստահ են, որ մոտ ապագայում հնարավոր կլինի անվտանգ և մաքուր էներգիայի աղբյուր ստեղծել: