Բավ է պառակտվել
06-08-2015 20:57

Բիլլ Գեյթսը 2015-ի ամենահարուստ Այ Թի գործարարն է

 

Forbes-ը հրապարակել է Այ Թի ոլորտում ամենահաջողակ գործարարների ցանկը, որի առաջին հորիզոնականը զբաղեցնում է Բիլ Գեյթսը, ով նաև աշխարհի ամենահարուստ մարդն է:

Forbes-ը Գեյթսի ունեցվածքը գնահատում է 79,6 միլիարդ դոլար, որի 13 տոկսը ներդրված է Microsoft-ի մեջ: Գեյթսը կարող էր ավելի հարուստ լինել, բայց նա միլիարդավոր դոլարներ է նվիրել բարեգործությանը:

Երկրորդ տեղը զբաղեցնում է Oracle-ի հիմնադիր Լարրի Էլլիսոնը: Նա զբաղեցնում է ընկերության տնօրենների խորհրդի կառավարչի և ընկերության տեխնիկական տնօրենի պաշտոնները, և նրա ունեցվածքը գնահատվում է 50 միլիարդ դոլար:

3-րդ տեղ է զբաղեցնում Amazon-ի հիմնադիր և տնօրեն Ջեֆ Բեզոսը 47,8 միլիարդ դոլարով, որի 90 տոկոսը ներդրված է Amazon-ի բաժնեմասերի մեջ: Բեզոսի ունեցվածքը այս տարվանից աճել է 13 միլիարդով` պայմանավորված ընկերության բաժնեթղթերի թանկացմամբ: Microsoft-ի նախկին տնօրեն Ստիվ Բալմերը զբաղեցնում է 8-րդ տեղը, չնյաած նրա ունեցվածքի չափը նշված չէ:


Ըստ Forbes-ի Այ Թի գործարարների տասնյակը կազմվում է հետևյալ ցանկով
Microsoft-հիմնադիր Բիլլ Գեյթս- 79,6 միլիարդ դոլար
Oracle-ի հիմնադիր Լարրի Էլլիսոն- 50 միլիարդ դոլար
Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոս-47,8 միլիարդ դոլար
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգ-33,4 միլիարդ դոլար
Google-ի հիմնադիր Լարրի Փեյջ-29,7 միլիարդ դոլար
Google-ի հիմնադիր Սերգեյ Բրին-29,2 միլիարդ դոլար
Alibaba Group-ի հիմնադիր Ջեք Մա-22,7 միլիարդ դոլար
Microsoft-ի նախկին տնօրեն Ստիվ Բալմեր- անհայտ
Սթիվ Ջոբսի այրի Լորեն Փաուել Ջոբս- 19,5 միլիարդ դոլար
Dell-ի հիմնադիր Մայքլ Դելլ-19,2 դոլար

Թոփ 100-ի մեջ է մտել ընդամենը մեկ ռուս գործարար` 53-ամյա Յուրի Միլները, ով Mail.ru Group հոլդինգի համատերն է: Այդ հոլդինգին են պատկանում ՎԿոնտակտե և Օդնոկլասսնիկի սոցիալական ցանցերը:

Ամենահարուստ Այ Թի գործարարների ընդհանուր ունեցվածքը կազմում է 842,9 միլիարդ դոլար, միջինացված տարիքը` 53 տարի: Ամենաերիտասարդ գործարարը Snapchat-ի տնօրեն Էվան Շիգելն է` 24 տարեկն, ամենատարեցը` Intel-ի հիմնադիր Գորդոն Մուրը` 86 տարեկան: 94 գործարարներ իրենց ունեցվածքը 0-ից են ստեղծել: Ցուցակի մեջ ընդհամենը 8 կին է ներառվել: