Բավ է պառակտվել
28-09-2016 16:20

Դեպի Մարս տոմսերը 100 հազար դոլար կարժենան

Հետագայում Երկրի վրա աղետ տեղի կունենա, որից հետո մոլորակի վրա ապրել անհնար կլինի, ուստի մարդիկ պետք է վերածվեն «միջմոլորակային տեսակի», կարծում է տիեզերական SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը:

Նա խոստացել է մի քանի տասնամյակների ընթացքում Մարս տեղափոխել մոտ 1 մլն մարդու, որպեսզի նրանք վերածվեն «միջմոլորակային տեսակի», այնտեղ կառուցեն ինքնաբավ գաղութ և բնակություն հաստատեն: Ըստ տիեզերական ընկերության ղեկավարի, ճանապարհորդությունը կտևի երկու տարի, իսկ տոմսը կարժենա շուրջ 100 հազար դոլար` ինչպես մի շքեղ մեքենա, կամ ոչ թանկարժեք ամերիկյան մի տուն:

«Մենք ցանկանում ենք Մարսն իրականություն դարձնել, և դա անել մեր կյանքի ընթացում», - ասել է Մասկը՝ Մեքսիկայում Աստղագիտական միջազգային ֆեդերացիայի 67-րդ կոնգրեսում ներկայացնելով Կարմիր մոլորակի յուրացման ծրագիրը:

SpaceX-ը մտադիր Է Կարմիր մոլորակ օդաչուավոր թռիչքներ իրանականցնել հաջորդ տասնամյակում, առաջին թռիչքի ստույգ ժամկետն ընկերության ղեկավարը չի նշել, բայց ենթադրել Է, որ դա կարող Է լինել 2020 թվականին: