Բավ է պառակտվել
25-05-2015 11:55

Այս ամառ կհայտնվեն Google անօդաչու ավտոմեքենաները

Արդեն այս ամառ հանրային ճանապարհներին կհայտնվեն փոքրիկ Google մեքենաները, որոնց առավելագույն արագությունը կկազմի 40 կմ/ժ: Թեստավորման ժամանակ մեքենաներում գտնվելու են օդաչուները, որոնք պարտավոր են հետևել անվտանգության կանոնների պահպանմանը: Միևնույն ժամանակ նշվում է, որ իշխանությունների պահանջով մեքենաները դեռ սարքավորված են ոտնակներով, ղեկերով և հետնամասի հայելիներով, սակայն դա ժամանակավոր միջոց է:«Երբ մենք սկսեցինք մշակել աշխարհում առաջին անօդաչու ավտոմեքենան, դրա ստեղծման նպատակն էր մարդուն ամբողջությամբ մեքենայի կառավարումից ազատելը: Մեքենան պետք պարզապես մարդունհասցնի մի կետից մյուսը կոճակը սեղմելու միջոցով: Դա կարողէր միլիոնավոր մարդկանց կյանքեր փոփոխել, քանի որ վթարների 94 %-ը կապված է մարդկային գործոնի հետ», -ասված է Google-ի բլոգում: Մեքենաները ամենայն ուշադրությամբ զտուդված են փորձադաշտում, այնպես որ Google-ում համոզված են վերջինիս ծրագրային ապահովման հուսալիության հարցում: Ի դեպ, կուտակչի լիցքավորումը թույլ է տալիս երթևեկել 130 կմ: