Բավ է պառակտվել
18-08-2014 09:11

Բեռլինը հակալրտեսական բջջային հեռախոսներ կթողարկի

Բեռլինը հակալրտեսական համակարգով բջջային հեռախոսներ է մշակում, գրում է ANSA-ն: Դրա դրթապատճառը՝  ԱՄՆ հատուկծառայությունների կողմից գերմանական ղեկավարության հեռախոսների գաղտնալսումն է: Այդ առնչությամբ որոշվել է հատուկ հեռախոսներ թողարկել Անգելա Մերկելի, ինչպես նաև նախարարների ու բարձրաստիճան պաշտոնյաների համար:  Հեռախոսներն ունեն անվտանգության և հակագաղտնալսման բարդ համակարգ, որը կարող է խոչընդոտել գաղտնի տվյալների արտահոսքին: Հեռախոսի արժեքը չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ այն թանկ է: Ընդհանուր առմամբ կարտադրվի մոտ 2000 հեռախոս: Սահմանադրության պաշտպանման դաշնային ծառայության ղեկավար Հանս-Գեորգ Մասենը կոչ է արել քաղաքական գործիչներին՝ բջջայինով չքննարկել հարցեր, որոնց մասին կարելի է խոսել անձնական հանդիպման ժամանակ: