05-08-2015 15:53

Ասիան առաջատար է դառնալու հինգերորդ սերնդի ցանցի տեղադրման գործում

Ասիան կարող է առաջատար դառնալ 5-րդ սերնդի ցանցերի թողարկման գծով: Հեռախոսային օպերատորների 71 տոկոսը ակնկալում է, որ Ասիան կդառնա 5-րդ սերնդի ցանցերի մշակման և տեղակայման գործում: Երկրոդ տեղում է հյուսիսամերիկյան տարածաշրջանը` 52 տոկոս, երրորդում` Եվրոպան`45տոկոս:  Չնայած դրան հյուսիսամերիկյան օպերատորները վստահ են, որ հենց իրենք են առաջատար դիրքեր գռրավելու այդ ոլորտում: Ասիական հեռեահաղորդակցական ընկերությունները իրենց հերթին մտադրված չեն զիջել իրեն հակառակորդներին: Օրինակ ճապոնական DoCoMo օպերատորը պատրաստվում է 5G մոդեմ թողարկել 2020 թ-ի Տոկիոյի օլիմպիական խաղերին, իսկ կորեական SK Telecom-ը պատրաստվում է  5G նախնական ձևը ներկայացնել 2018 թ-ին: Մյուս օպերատորները նույնպես աշխատում են հասցնել իրենց ասիական գործընկերների ժամկետներին: 3 օպերատորներից 1-ը պատրաստվում է թողարկել 5G-ն 2021թ-ին, սակայն մյուսները առավել շատ հակված են մինչև 2022 թ-ը փորձարկումներ և մշակումներ կատարելուն: 5G տեխնոլոգիա մշակելուն մեծապես նպաստել են ձգտումները սահմանելու  լայնաշղթային փոախնցման և ինտերնետ կապի արտադրողականությունը բարձրացնելու: Հինգերորդ սերնդի ցաների զարգացման համար պակաս կարևոր պատճառ է համարվում վիրտուալ իրականաության ոլորտում նորարություն կատարելու ձգտումները: Միաժամանակ ուսումնասիրությունների հեղինակները նշում են, որ 5G տեխնոլոգիայի կիրառումը իր ազդեցությունը կթողնի ոչ միայն ծառայություններ առաջարկողների ` այլև օգտագործողների վրա ու բազմաթիվ այլ ոլորտների: Օպերատրոները նշում են, որ 5G տեխնոլոգիայի համար պետք է կիրառել առավել ցածր և առավել բարձր հաճախություններ: Այսպես 5 ԳՀց հաճախությունը կրիտիկական է 5G-ի համար: Այս տարվա հունիսին Ericsson ընկերությունը ցուցադրել է մի շարք արտադրանքներ, որոնք կաջակցեն 5G տեխնոլոգիայի ոլորտում ուսումնասիրությունների զարգացմանը: Այսպես` "Multipoint Connectivity with Distributed MIMO" տեխնոլոգիան, որը հնարավորություն է ընձեռում  մի քանի աշտարակներից մեկից ավելի հոսքերի օգտագործումը, հնարավորություն է տվել առավել բարձր և հաստատուն կապ ստանալ հասնելով 10ԳԳբ վայրկյան արագության: