24-10-2016 11:12

Ոստիկանության կոտրած կայքում ադրբեջանցի հաքերները հայհոյել են հայ մեդիա փորձագետին

Ադրբեջանցի հաքերները կոտրել են հայկական կայքը և այնտեղ տեղեկատվական անվտանգության հայտնի փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հասցեին հայհոյանքներ տեղադրել:

Ինչես Մարտիրոսյանն իր Facebook-յան էջում գրել է, հաքերները ներխուժել են Հայաստանի Ոստիկանության ակադեմիայի կայքը և այնտեղ անպարկեշտ արտահայտություններ տեղադրել իր հասցեին:

«Այս գործողությունները մոտ մեկ ամիս է շարունակվում են», - գրել է Մարտիրոսյանը, անվանելով նման գործողությունները «գռեհիկ»:

Ոստիկանական ակադեմիայի Կայքն արդեն վերականգնվել է գործում է նորմալ ռեժիմով: