Բավ է պառակտվել
07-09-2014 15:33

Այսօր Երկիր կողքով խոշոր աստղակերպ կթռչի

Ըստ NASA-ի աստղագետների՝  միայն օգոստոսի վերջին նկատված աստղակերպը Երկրի կողքով կթռչի այսօր: Շենքի չափերի 2014 RC աստղակերպը վտանգ չի ներկայացնում մեր մոլորակի բնակիչների համար և կանցնի մեր մոլորակից մոտ 40 հազար կմ հեռավորության վրա, ինչը զգալիորեն բարձր է օդերևութաբանական և կապի արբանյակների ուղեծրից:

Գիտնականների խոսքերով՝ աստղակերպը չափազանց մուգ է, որպեսզի այն նկատվի անզեն աչքով, սակայն Նոր Զելանդիայում սիրողական աստղագետները կարող են այն տեսնել աստղադիտակի օգնությամբ կիրակի երեկոյան: NASA-ի մասնագետները հույս ունեն, որ 2014 RC-ն գիտնականներին հնարավորություն կտա ավելի մոտիկից ծանոթանալ աստղակերպերի բնույթի հետ: