Բավ է պառակտվել
08-05-2014 16:15

Համացանցի լսարանը այժմ կազմում է գրեթե 3 միլիարդ մարդ

2014 թվականի ավարտին Համացանցի օգտատերերի թիվը ողջ աշխարհում կկազմի գրեթե 3 միլիարդ մարդ, որը կազմում է Երկրագնդի գրեթե 40%-ը: Համացանցից օգտվող լսարանի գրեթե մեկ երրորդը կազմում է զարգացող երկրների բնակչությունը: Այդ մասին նշվել է ՄԱԿ-ի էլեկտրոկապի միջազգային միության զեկույցում:

Համացանցի մեծ մասը կազմում է Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանը, մինչդեռ Եվրոպան հայտնի է Համացանցի հասանելիության ամենաբարձր մակարդակով՝ 75%: Ըստ Էլեկտրոկապի էլեկտրոկապի միջազգային միության տվյալների, ընդհանուր առմամբ, կապից զրկված են զարգացող երկրների բնակիչները, այսինքն վերջինների մոտ 90%-ը և հենց նրանց հաշվին կգրանցվի կապի հասանելիության մակարդակի աճը: Այպես, ըստ վերլուծբանների տվյալների, տարվա ավարտին Համացանցի հետ կապ կհաստատի Աֆրիկայի բնակչության մեկ հինգերորդ մասը:

Լայնաշերտ բջջային կապի օգտատերերի թիվը կկազմի 2,3 միլիարդ մարդ: Աճի առաջատարը կրկին կլինի Աֆրիկան, որտեղ հասանելիության մակարդակը 2010 թվականի 2%-ից 2014 թվականին հասել է գրեթե 20%-ի: Ինչպես հայտնում են զեկույցում, տարվա ավարտին բջջային հեռախոսների տերերի թիվը կկազմի 7 միլիարդ մարդ, որոնց 75% կազմում են զարգացացող երկրների բնակիչները: