Բավ է պառակտվել
13-04-2015 13:44

Աստղագետները «դժոխային» մթնոլորտով էկզոմոլորակ են հայտնաբերել

Մոլորակագետների միջազգային խումբը պարզել է, որ վերջերս բացահայտված HD189733b էկզոմոլորակի մթնոլորտում տիրում է իսկապես դժոխային պայմաններ՝ օդի ջերմաստիճանը գերազանցում է 3000 աստիճանը, իսկ քամու արագությունը՝ 1000 կմ/ժամը։ 

Վերջին տասնամյակում մոլորակագետները կարողացել են հայտնաբերել մի քանի հազար էկզոմոլորակներ, այդ թվում՝ մի քանի տասնյակ «սուպերերկիրներ» և Երկրի երկվորյակներ։ Դրանց մի մասը գտնվում է այսպես կոչված «կյանքի գոտում, որտեղ կարող է հեղուկ վիճակում ջուր գոյություն ունենալ»։ Այդ գոտոմ ջրի հայտնաբերումը չի երաշխավորում այն, որ մոլորակի վրա կարող են կյանքի համար պայմաններ լինել. այն կարող է ջերմոցային մթնոլորտ ունենալ։ «Դժոխային» մթնոլորտով նման մոլորակի ծայրահեղ օրինակ գտել են Ժնևի համալսարանից Օրելիեն Վիտենբախն ու նրա գործընկերները։ Այդ մոլորակը «տաք յուպիտերների» դասի տիպիկ գազային հսկա է, որը վերջին տարիներին մեծ ուշադրություն էր հրավիրել Երկրի մոտ գտնվելու և մթնոլորտի արտասովոր երկնագույն գունավորման պատճառով։ Վիտենբախն ուշադրություն է դարձրել այն բանին, որ HD 189733b –ի ամպը պարունակում է ավելի շատ նատրիում, քան այն շրջապատող գազային շերտերը։