05-10-2016 13:23

Աստղագետները Սատուրն մոլորակի Դիոնա արբանյակի վրա օվկիանոս են հայտնաբերել

Cassini ավտոմատ կայանի օգնությամբ գիտնականները Սատուրն մոլորակի Դիոնա արբանյակի սառույցի տակ օվկիանոս են հայտնաբերել: Բելգիայի թագավորական աստղադիտարանի՝ Սատուրնն ուսումնասիրող գիտնականները կայանի տվյալների օգնությամբ ուսումնասիրել են արբանյակի գրավիտացիոն դաշտը տիեզերական սարքի թռիչքների ժամանակ։

Նույն կերպ 2010-2012 թվականներին մոտ հեռավորության վրա թռիչքների օգնությամբ բացահայտվել էր Սատուրնի Էնցելադ արբանյակի վրա օվկիանոսի գոյության փաստը։ Համակարգչային մոդելի համաձայն՝ հետազոտություններին լավագույնս համապատասխանում է մոտ 100 կմ հաստությամբ սառույցի տակ 62 կմ խորությամբ օվկիանոսի գոյությունը։

Այսպիսով՝ Դիոնան դարձել է հերթական երկնային մարմինը, որի վրա օվկիանոս է հայտնաբերվել։ Օվկիանոսի նշաններ կան նաեւ Սատուրնի Տիտան, Էնցելադ արբանյակների վրա։ Միմաս արբանյակի վրա նույնպես հեղուկ ջրի առկայության նշաններ կան։